Բարի գալուստ «VVP» անշարժ գույքի գործակալության էլեկտրոնային կայք։
Այս կայքը, ինչպես նաև մեր ընկերությունը, ստեղծված են օգնելու Ձեզ
- Գնել բնակարան, առանձնատուն կամ օֆիսային տարածք
- Վաճառել ձեր բնակարանը, առանձնատունը կամ գրասենյակային տարածքը
- Վարձակալել բնակարան, օֆիսային տարածք կամ առանձնանտուն
- Վարձակալության հանձնել բնակարանը, օֆիսային տարածքը կամ առանձնանտունը
- Իրականացնել ձեր անշարժ գույքի գնահատումը
- Ստանալ որակավորված խորհրդատվություն անշարժ գույքի հետ կապված գործարքների փաստաթղթավորման, ինչպես նաև վարկավորման հարցերում
- Ստանալ անշարժ գույքի հետ կապված տարաբնույթ ուսումնասիրություններ՝ իրականացված որակավորված մասնագետի կողմից
- Օգտվել որակավորված մասնագետների կողմից իրականացվող անշարժ գույքի առքի/ վաճառքի, վարձակալության և այլ գործարքների համապատասխան փաստաթղթավորման ծառայություններից:
Մեր որակավորված մասնագետները, տվյալների հարուստ բազան, ինչպես նաև երկար տարիների աշխատանքային փորձը այս բնագավառում, հանդիսանում են Ձեր հաջողության գրավականը։
Հավատացե՛ք, մենք կվերցնենք ձեր ուսերից անշարժ գույքի հետ կապված գործարքների ամբողջ բեռը, իսկ «կգնեմ / կվաճառեմ բնակարան», «վարձով կվերցնեմ/ վարձով կտամ բնակարան» տաղտկալի բառերը ընդմիշտ կլքեն Ձեր խոսակցականը: