ՌուսերենԱնգլերենՀայերեն

Ծառայություններ

Ձեզ հետաքրքրում է անշարժ գույքի երկրորդական շուկա՞ն կամ նորակառույց շենքե՞րը Երևանում, անհրաժեշտ է առանձնատուն կամ հողատարածք քաղաքամերձ գոտու՞մ: Ցանկանում եք վարձակալել կամ վարձակալության հանձնել գործատիրական կարիքների համար նախատեսված տարածք կամ բնակարա՞ն: Կամ գուցե դուք որոշել եք Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող անշարժ գույքի սեփականատե՞ր դառնալ: Ինչևէ, ինչպիսին էլ լինի ձեր նպատակը, VVP անշարժ գույքի գործակալությունը կաջակցի ձեզ այդ հարցում:

VVP անշարժ գույքի գործակալությունը իր հաճախորդներին առաջարկում է ռիելտորական ծառայությունների ամբողջական փաթեթ, որը իր մեջ ներառում է`

Բնակելի տարածքների վարձակալություն

VVP անշարժ գույքի գործակալությունը կօգնի ձեզ կարճ ժամանակում ու հնարավորինս նվազ ծախսերով վարձակալել/հանձնել վարձակալության ձեր անշարժ գույքը: Մենք երաշխավորում ենք գործարքների հուսալիությունը: Մենք միշտ պատրաստ ենք գտնել ձեզ համար լավագույն տարբերակները:

Կոմերցիոն վարձակալություն

Հիմք ընդունելով ձեր բիզնեսի պահանջները՝ մենք կգտնենք ձեզ համար լավագույն օֆիսային, պահեստային կամ այլ գործունեության իրականացման համար հարմարվետ տարածքներ։

Բնակարանների առք /վաճառք

Ամեն օր թարմացվող բնակարանների շտեմարանը, որը ներառում է բազում էքսկլուզիվ տարբերակներ, հանդիսանում է այն գրավականը, որ մենք կգտնենք ձեզ համար ձեր պահանջներին լիովին բավարարող բնակարան՝ լինի դա տիպային մեկ սենյականոց, թե էլիտար բնակարան պրեմիում կարգի նորկառույցում:

Խորհրդատվություն

Մրցակցային կարևոր գործոն է հանդիսանում բիզնեսի աշխարհագրական տեղակայումը: Օրինակ՝ էլիտար հյուրանոցի տեղակայումը քաղաքի ծայրամասերից մեկում կարող է լինել ոչ այդքան ճիշտ:

VVP անշարժ գույքի ընկերությունը տրամադրում է մասնագիտական խորհրդատվություն անշարժ գույքի հետ կապված բոլոր հարցերում:

Փաստաթղթավորում

Դիմելով մեր մասնագետներին՝ դուք կարող եք ստանալ համալիր և արժանահավատ տեղեկատվություն անշարժ գույքի հետ կապված այս կամ այն գործարքի դեպքում օրենքով նախատեսված փաստաթղթավորման մասին: Էլ ավելին, լիազորելով մեր մասնագետին ձեր անշարժ գույքի հետ կապված հարցերը կանոնակարգելու, դուք կարող եք զգալի խնայել Ձեր ժամանակը և նիարդերը:

Անշարժ գույքի գնահատում

Լինում են դեպքեր, երբ անհրաժեշտ է լինում երրորդ կողմի անկողմնակալ գնահատականը: Ուրախ ենք ձեզ հայտնելու, որ VVP անշարժ գույքի գործակալությունը իրականացնում է գույքի գնահատման արտոնագրված ծառայություններ:

Նախագծում

Մեր կազմակերպությունը իրականացնում է բնակարանների, շենքերի և այլ տարածքների նախագծում: Նախագծումը իրականացնելիս մենք հաշվի ենք առնում հաճախորդների բոլոր՝ թե՛ գիտակացված, թե՛ ենթագիտակցությամբ առաջադրված պահանջները: Բացի այդ մշտապես հաշվի են առնվում տարածքի ֆունկցիոնալ առանձնահատկությունները:

Մենք մեր հաճախորդներին երաշխավորում ենք

  • գործարքների օրինական և թափանցիկ լինելը
  • աշխատակիցների փորձառությունը և պրոֆեսիոնալիզմը
  • գումարի և ժամանակի խնայողությունը: strong>

Մեր կողմից իրականացվող ծառայություններին մանրամասն ծանոթանալու համար այցելեք մեր կայքի համապատասխան բաժին կամ զանգահարեք մեզ 58-09-01 հեռախոսահամարով։