ՌուսերենԱնգլերենՀայերեն

Գնահատում

Ձեռնարկատիրական գործունեության ընթացքում, ինչպես նաև սովորական առօրյայում ծագում են իրավիճակներ, երբ անհաժեշտ է լինում իրականացնել անշարժ գույքի արտոնագրված գնահատում:

VVP անշարժ գույքի գործակալությունը իր հաճախորդներին առաջարկում է անշարժ գույքի գնահատման արտոնագրված ծառայություններ, որոնք անհրաժեշտ պայման են

  • հիպոթեկային վարկ ստանալու,
  • ժառանգությունը ձևակերպելու
  • կազմակերպության կապիտալում ներդրում իրականացնելու,
  • առք ու վաճառքի,
  • ապահովագրության,
  • հրդեհի, ջրհեղեղի ժամանակ վնասի չափը որոշելու,
  • պետական ունեցվածքի հետ գործարքներ իրականացնելու,
  • պետական գնումներ կատարելու,
  • վարձակալության տարեկան վճարի չափը սահմանելու պարագայում:

Մենք իրականացնում ենք

  • հողեր, հողատարածքների
  • բնակգույքի օբյեկտներ (բնակարաններ, քոթեջներ)
  • առևտրային գույքի օբյեկտներ (գրասենյակային տարածքներ, հյուրանոցներ, առևտրային և պահեստային տարածքներ)
  • արտադրական գույքի օբյեկտների
  • կառույցների
  • կիսակառույց օբյեկտների
  • շենքերի գնահատում:

Անշարժ գույքի լիցենզավորված գնահատումը իրականացվում է հետևյալ ընթացակարգով`

  • Նախքան գնահատումն անցկացնելըւ կնքվում է պայմանագիր:
  • Հաստատվում են օբյեկտի քանակական և որակական բնութագրերը:
  • Իրականացվում է օբյեկտին վերաբերվող շուկայի վերլուծություն
  • Իրականացվում է մեթոդի (մեթոդների) ընտրություն և արվում են անհրաժեշտ հաշվարկները
  • Յուրաքանչյուր մեթոդի շրջանակում ստացված արդյունքները ընդհանրացվում են և որոշվում է վերջնական արժեքը:
  • Գնահատման արդյունքում պատվիրատուին տրամադրվում է հաշվետվություն, որը ներառում է գնահատման ենթակա օբյեկտի արժեքը և վերջինիս մանրամասն հիմնավորումը:

Եթե կարիք ունեք գույքի արագ և որակյալ գնահատման դիմեք մեզ Մաշտոցի 37 հասցեով, հեռախոս (+374 1) 58-09-01, էլ. Փոստ info@vvp.am։