|
Փետրվար 7, 2012
|
||
Հիփոթեքային վարկավորումԱպրում եք Ձեր ծնողների՞ հետ, սակայն երազում եք ունենալ սեփական «անկյունը», հոգնե՞լ եք բնակարան վարձակալելուց, հիանալի կլիներ ապրե՞լ աշխատանքին մոտ: Լուծում կարող էր հանդիսանալ բնակարանի ձեռք բերումը, սակայն զգացվում է համապատասխան միջոցների սղությո՞ւն: Ինչո՞ւ սպասել երկար տարիներ մինչև կուտակվի անհրաժեշտ գումարը: Խնդրի ավելի արագ և օպտիմալ լուծում կարող է դառնալ վարկավորումը: Վարկավորում հասկացությունը նոր երևույթ է մեր հանրապետությունում, սակայն վերջին տարիների ընթացքում աստիճանաբար տարածում է գտնում մեզանում: Վերջինիս «հանրայնացման» զուգընթաց ավելանում է նաև առաջարկների թիվը: Ինչպե՞ս ընտրել օպտիմալ տարբերակը: Խնդիրը այդքան էլ դյուրին չէ, իսկ սխալմունքը կարող է «թանկ արժենալ»: Սխալներից խուսափելու և ճիշտ որոշում կայացնելու համար դիմեք մեր մասնագետներին: Մենք մշտապես հետևում ենք վարկային շուկային, հետազոտում ենք առկա վարկավորման տարբերակները: Ուստի, ուսումնասիրելով Ձեր խնդիրները, կընտրենք Ձեզ համար վարկավորման ամենալավ տարբերակը: Որոշ օգտակար տեղեկատվություն վարկավորման մասին Ի՞նչ է պետք իմանալ վարկավորման մասինՎարկը դա անշարժ գույքի գնորդին բանկի կամ այլ կրեդիտային կազմակերպության կողմից տրվող դրամական միջոցներն են: Օգտագործելով տրամադրված գումարը՝ պարտատերը ձեռք է բերում անշարժ գույքը, որի դիմաց ամսեկան վճարումներ է կատարում: Ամսեկան վճարվող գումարը իր մեջ ներառում է մայր գումարի որոշ մաս, ինչպես նաև տոկոսները: Վարկավորման առավելությունն այն է, որ գնելով բնակարան այդ ճանապարհով, մարդը հնարավորություն է ստանում ապրել իր երազանքի բնակարանում արդեն այսօր և վճարել դրա համար մաս-մաս` վարկավորման ամբողջ ժամանակահատվածում: Ո՞վ կարող է ստանալ վարկըՎարկ կարող է ստանալ կայուն աշխատավարձ կամ այլ եկամուտ ունեցող յուրաքանչյուր ֆիզիկական անձ, եթե, իհարկե, այդ գումարը բավարարում է վարկը վերադարձնելու համար: Ի՞նչ փասաթղթեր են անհրաշետ վարկը ստանալու համար
Վարկավորման մասին ավելի համալիր տեղեկատվություն ստանալու համար դիմեք մեզ Մաշտոցի 37 հասցեով, հեռախոս (+374 1) 58-09-01, էլ. Փոստ info@vvp.am։ |
Ֆիլտրում
Օգտակար Ծառայություններ
|
|
|
|
||